ՁՈՒԿ ՈՐՍԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին՝ ժամը 14:09-ին, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում խեղդվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Լեւոն Սուքիասյանը: «Ժողովուրդ»-ը Լուսաղբյուրի ղեկավար Մարատ Մկրտչյանից տեղեկացավ, որ Սուքիասյանը նշված տարածք է գնացել՝ ձուկ որսալու. «Ասում են՝ մտել է լճակը՝ լողալու, բայց չի իմացել, որ այդ լճակում արգելված է լողալը: Իսկ թե ոնց է խեղդվել, չգիտենք: Միայն գիտենք, որ իր հետ մարդիկ են եղել եւ տեսել են, որ խեղդվում է»:




Լրահոս