Հույս ունենք հայտնվել լավագույն 20 զույգերի մեջ. Թինա Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղասահքի աշխարհի առաջնությանը պարային զույգերում Հայաստանը կներկայանա Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգով: Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը մոտ մեկ ամիս դեռ կա: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Կանադայում բնակվող Թինա Կարապետյանը պատմեց նախապատրաստական աշխատանքների և խոսեց ակնկալիքների մասին:

-Նախ շնորհավորում եմ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Ինչ տպավորություններ ստացաք Եվրոպայի առաջնությունից:

-Եվրոպայի առաջնությանը մասնակցելը մեծ փորձ էր մեզ համար: Հաջողվեց նույն սենյակում լինել և սահել Եվրոպայի լավագույն գեղասահորդների հետ: Այն իսկապես մեծ մոտիվացիա էր: Չէի էլ կարող մտածել, որ նման բան կպատահի մեզ հետ: Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ մեր երազանքը իրականություն է դառնում: Մասնակցելով Եվրոպայի այս առաջնությանը՝ մեզ հաջողվեց լավ սահեր, հաղթահարել որակավորման փուլը և այդ ամենը այն դեպքում, երբ առաջին մրցաշրջանն է, ինչ աշխատում ենք միասին: Մեզ հաջողվեց նաև 2 հորիզոնականով բարելավել մեր դիրքերը: Մենք հպարտանում ենք այս նվաճմամբ:

-Ինչպե՞ս եք նախապատրաստվում աշխարհի առաջնությանը:

-Հիմա որակավորվել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է սահենք հնարավորինս լավ, փորձելով առավելագույնս լավ ներկայանալ: Ուշադրություն պետք է դարձնենք մեր արտահայտությունների, գլխի շարժումներին և ձեռքերի աշխատանքի վրա: Սրանք մանրուքներ են, որ մեծ կարևորություն ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը շատ աշխատանք ունենք անելու:

-Ինչ եք կարծում ի՞նչ արդյունք կգրանցեք:

-Եվս մեկ անգամ կշեշտեմ. որ մեծ պատիվ է ներկայացնել աշխարհին Հայաստանը: Այս անգամ արդեն մրցելու ենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած թիմերի հետ: Լիահույս ենք, որ անկախ զույգերի քանակից, մեզ կհաջողվի լավ սահել և հույս ունենք հայտնվել լավագույն 20 զույգերի մեջ: Եթե ոչ, ապա մասնակցությունն աշխարհի առաջնությանն արդեն անհավանական է: Սպասում ենք անհամբերությամբ:

Լուսանկարը՝ Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս