ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի չորս՝ Մյասնիկյան, Խանջյան, Նաիրի եւ Հացիկ համայնքների ավելի քան 400 բնակիչ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Արմավիրից Թալին տանող ճանապարհը: Պատճառը մթերող ընկերություններն են, որոնք փորձել են գյուղացիներից 150-ից 200 դրամով մթերել ծիրանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այս խնդրով բողոքի ակցիա էին կազմակերպել: Իսկ սրան զուգահեռ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մեծ աղմուկով ու ոգեւորությամբ հայտարարել էր, թե «Սպայկա» ընկերությունը ծիրանը մթերում է 400-500 դրամով: Հացիկի համայնքապետ Արթուր Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մթերող ընկերություններն արդեն չեն կարողանում բարձր գնով ծիրան մթերել, քանի որ ռուսաստանյան շուկաներում հայտնվել է ուզբեկական ծիրանը, որն ավելի էժան է, քան հայկականը: «12-կիլոգրամանոց մեկ արկղ ծիրանի համար մթերող ընկերությունները գյուղացիներին առաջարկել են վճարել 2000 դրամ: Դրա համար էլ բողոքեցին: Վաղը (այսօր-խմբ.) պարզ կլինի՝ գինը կբարձրանա, թե ոչ»,-ավելացրեց համայնքապետը: Նշենք, որ գյուղացիներն ավելի շատ զայրացել են այն բանից հետո, երբ մարզպետը նրանց առաջարկել է՝ «ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»:




Լրահոս