«Ժողովուրդ»-ը մայիսի 31-ի իր համարում գրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի ծնողներին տղայի դին Երեւան տեղափոխելու միտքը հուշել էր «Զինվորի մայր» ՀԿ-ի անդամ ոմն Հասմիկ: Ավելին, սպանված զինվորի ծնողները Սեւանի ճանապարհին, գիտակցելով, որ հայտնվել են ծուղակում, Հասմիկին ապտակելով վռնդել էին իրենց մեքենայից: Դեպքից մեկուկես ամիս անց անդրադառնալով այդ թեմային՝ «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ահա թե ինչ է պատմել. «Նույն Աշխարհիկը, կանգնած իմ կողքին, մի սեւազգեստ կին էլ կողքիս, սկսեց հայհոյանքներ հնչեցնել իմ հասցեին: Աշխարհիկին ո՛չ ճանաչել եմ, ո՛չ էլ խոսք տվել, որ իր հետ կգնամ, կպայքարեմ: Ուզում էի ցավակցել: Ինքն էլ ասեց՝ հեռո՛ւ գնա»: Թե ինչ կապ ունի Մ. Խաչատրյանը՝ Մարոզը, ոմն Հասմիկի հետ, կամ արդյոք նրանք նույն մարդիկ են, քննությունը դեռ չի պարզել: Ու մինչ օրս անհայտ է, թե ով է դրդել ծնողներին տղայի դին տեղափոխել Երեւան:
ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ