Ծառուկյան-Պալաչ հակամարտությունը նոր ընթացք է ստանում. մի քանի երթուղիներ դադարեցրել են աշխատանքը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ «Մուլտի Գրուպ» ընկերությունը կարող է գնել դրանք:

1

Հավելենք, որ վերջին օրերին ArmԼur.am-ի խմբագրություն բազմաթիվ ահազանգեր էին ստացվում այն մասին, որ վերը նշված երթուղիները չեն աշխատում: Ահազանգերի հետքերով այսօր մեր նկարահանող խումբը եղավ Աբովյան քաղաքում: Ավտոկայանում բոլոր ավտոբուսները կանգնած են, իսկ տարածքն էլ հսկում են ոստիկանները: Վարորդներին տեղեկացվել է, որ նրանք շարունակելու են աշխատել, սակայն այլ սեփականատիրոջ հետ:

2

Բոլոր ավտոբուսներն արդեն տեխզննում են անցնում, որպեսզի մի քանի օրից երթուղու աշխատանքը վերականգնվի: Սակայն վարորդները դեռևս չեն ծանոթացել նոր սեփականատիրոջ հետ, մեզ ևս չհաջոցվեց նրան տեսնել. ներկաներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը`թույլ չտալով տարածքում նկարահանումներ անցկացնել:

3

Իսկ Արթուր Հարությունյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, թե երկրում չի գտնվում և չցանցակացավ թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ, միայն հաստատեց, որ բանկին պարտք է, որի դիմաց էլ վերցնում են իրեն պատկանող գույքը:

6

4

5

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս