Ֆրանսիացիների մեծ մասը չի ցանկանում, որ Բենզեման հավաքական վերադառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացիների մեծ մասը չի ցանկանում, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վերադառնա ազգային հավաքական և  հանդես գա Եվրո-2016-ի ժամանակ: Ֆուտբոլիստը հեռացվել էր ազգային թիմից հավաքականի խաղացող Մատյե Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու համար:

Հարցմանը մասնակցած 996  ֆրանսիացիների 70 տոկոսը դեմ է արտահայտվել Բենզեմայի վերադարձին: Իսկ հարցման մասնակիցների 67 տոկոսն էլ բացասական վերաբերմունք ունի Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ:  Ֆրանսիացիների 78 տոկոսը չի հավատում, որ ազգային հավաքականը կկարողանա 2016թ. Եվրոպայի առաջնությունում նվաճել չեմպիոնի տիտղոսը:

 




Լրահոս