
«Դրուժբեքն առե՛ք, ձեր ծառերը կտրե՛ք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»:
Տեսնես մի օր Հայաստանի Հանրապետությունը կունենա՞ մի նորմալ մարզպետ, որը, բացի ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելուց, գոնե մեկ-մեկ էլ կմտածի նաեւ իր կողմից ղեկավարվող մարզի բնակիչների խնդիրների եւ շահերի մասին ու աչքի չի ընկնի ցինիկությամբ: Երեւի թե անհրաժեշտ է մեր պաշտոնյաների համար դասընթացներ անցկացնել եւ կրկին սովորեցնել մարզպետի գործառույթները: Չնայած ինչպես երկրի իշխանություններն են, այնպես էլ այդ երկրի մարզպետերը: Նորմալ իշխանություն ունենալու պարագայում Ա. Ղահրամանյանի պես մարզպետը նման հայտարարությունից հետո չպետք է շարունակեր պաշտոնավարել: