ԱՄՆ պետդեպարտամենտում կոչ են անում բնակիչներին հրաժարվել Թուրքիա այցելությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտում կոչ են անում երկրի բնակիչներին հրաժարվել Թուրքիա այցելությունից, փոխանցում է Lifenews-ը:

Իսկ նրանց, ովքեր այնուամենայնիվ մեկնում են ճանապարհորդության, խորհուրդ են տալիս խուսափել զբոսաշրջական վայրերից, քաղաքական նկատառումներով հավաքներից և ցույցերից:

«Վերջին ահաբեկչությունների և սպառնալիքի աճով պայմանավորված՝ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերեն Թուրքիա այցերի ժամանակ»,-ասվում է համապատասխան հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ առավել վտանգավոր են համարվում Թուրքիայի հարավ-արևելյան հատվածները, հատկապես՝ Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող շրջանները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս