«Բայց եթե ինչ-որ մեկը սադրանքի, մուռ հանելու նպատակով մտնի բանկ եւ նրա անունով հաշիվ բացի… Մի հատ «Գուգլ»-ով նայե՛ք, թե քանի հատ Տիգրան Սարգսյան կա, էդ Ահարոն Ադիբեկյանն է միայն մի հատ»:
Մեծն թվանկարիչ Ահարոն Ադիբեկյանը՝ որպես ՀՀ իշխանություններին ծառայություններ մատուցող, այդ ոլորտում կարծես թե գցում է իր որակը: Հավանաբար տարիքից է: Դե, հասկանալի է, բոլորս էլ հոգնում ենք, եւ ցանկացած գործի մեջ լինում են որակական անկումներ: Վարչապետին սիրաշահելն էլ պետք է պրոֆեսիոնալ մակարդակով լինի, այլ ոչ թե վերածվի անհեթեթության: Տ. Սարգսյան «Գուգլ»-ում, իհարկե, շատ կարելի է գտնել, բայց ուրիշ Տիգրան Սարգսյան եւ ուրիշ Նավասարդ Կճոյան իրար հետ գտնելն անհնարին է թե՛ «Գուգլ»-ում, թե՛ որոնողական մյուս համակարգերում: Գոնե խոսելուց առաջ մի քիչ մտածեն: