Ֆիլմի մասին:
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» նոր, հետաքննական ֆիլմը անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: 2 ժամ, 4 րոպե տեւողությամբ ֆիլմը երկու մասից է բաղկացած: Ֆիլմի առաջին մասում ներկայացված են 2007-ի սեպտեմբերից մինչև 2008-ի մարտի մեկը նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերը, երկրորդ մասում ներկայացվում են բուն մարտի մեկի իրադարձությունները:
«Հայաստանի կորսված գարունը»` ժողովրդի լուռ մտքերն անուղղակի բարձրաձայնելու, մարտի մեկի մասին ճշմարտությունը ուղղակիորեն ներկայացնելու և Հայաստանին` կորսված գարուններից հետագայում զերծ պահելու գաղափարի համար Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը 2011 թվականի տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել:
Անվանում` Հայաստանի կորսված գարուն
Թողարկման տարեթիվ` 2011
Ժանր` վավերագրական
Ռեժիսոր` Արա Շիրինյան