Ըմբշամարտի համաշխարհային միությունը ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀԱՕԿ լրատվության բաժնից տեղեկանում է, որ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները:

Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում:

Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի` այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստները կկիրառվեն Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից սկսած:




Լրահոս