Հայաստանցի մարզիկի ռեկորդը գրանցվեց Գինեսի գրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենում­ ծալում վարժությունում սահմանած ռեկորդի համար մարմնամարզիկ Մանվել Մամոյանի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս արդյունքը պաշտոնապես հաստատվել է, և համապատասխան վկայականն արդեն Հայաստանում է: Ռեկորդի հեղինակն այն նվիրել է Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին:

«Ի սկզբանե որոշել էի երկու ռեկորդ սահմանել, սակայն երկրորդին լիովին պատրաստ չլինելով՝ որոշեցի դեռևս մեկով սահմանափակվել: Ռեկորդը սահմանել եմ ուղղահայաց դիրքում հենում­ծալում վարժությունը երկու ձեռքերի վրա 27 անգամ կատարելով: Նախորդ ռեկորդակիրը նույն վարժությունը արել էր 20 անգամ»,­ – նշեց Մանվել Մամոյանը:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում մարզիկը նշեց, որ պատրաստվում է մոտակա ժամանակներս ևս տասը ռեկորդ սահմանել, որոնցից հինգի հայտն արդեն ուղարկված է, և ինքը սպասում է պատասխանի: «Մեր համայնքը փորձեց բարձրացնել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այդ տարիներին Օսմանյան Թուրքիայում սպանված եզդիների հարցը: Արձանագրված արդյունքն ընդունվեց որպես Գինեսի ռեկորդ, և Մանվելն այն առիթ դարձրեց Ցեղասպանության հարցը ևս մեկ անգամ միջազգային ասպարեզում բարձրաձայնելու համար»,­ – նշեց մարզիկի համակարգող, «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:




Լրահոս