Ընդդիմադիր ուժերից շատերն այսօր կհավաքվեն Ազատության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընդդիմադիր վեց ուժերի ներկայացուցիչներ երեկոյան միասնական հավաք-երթ են անցկացնելու` «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից անցել է արդեն 8 տարի և այսօրվա հավաքն այդ տարելիցին է նվիրված:

Հավաք-երթին այսօր մասնակցելու են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի՝ ՀԺԿ, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի` «Նոր Հայաստան», Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Աշոտ Մանուչարյանի` «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր հավաք-երթ են անցկացնելու, ապա քայլերթ կատարելու դեպի Մյասնիկյանի արձան:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:




Լրահոս