Սիրիայի հյուսիսում՝ Լաթաքիայում, լրագրողների խումբ է տուժել գնդակոծությունների ժամանակ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ 8 ռումբ է արձակվել:
Մի խումբ լրագրողներ են տուժել՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Կանադայից և Չինաստանից: ԶԼՄ ներկայացուցիչները թեթև վնասվածքներ են ստացել:
Գործակալության տվյալների համաձայն՝ ռումբերն արձակվել են Թուրքիայի կողմից: Սիրիական բանակում հայտարարել են, որ կրակոցներ են արձակել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Հիշեցնենք, որ Սիրիայում պաշտոնապես հրադադարի ռեժիմ էր հայտարարվել փետրվարի 27-ին: Հրադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից: Այն չի անդրադառնում ահաբեկչական խմբավորումներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան