Թվում է՝ այսօր մարդկությունը գտնվում է անվտանգության մեջ: Այսօր մեզանից շատերն ապրում են անվտանգ աշխարհում, չնայած ոչ միշտ են դա գիտակցում և գնահատում:
Երկրի վրա գոյություն ունեն վայրեր, որտեղ իսկապես վտանգված է մարդկային կյանքը: Ահա դրանցից մի քանիսը.
Արևելյան Սենթ-Լուիս
Արևելյան Սենթ-Լուիսն ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքներից է, աշխարհում հանցագործության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքն է:
Քեյփթաուն
Շնորհիվ խաղողի շքեղ այգիների, հայտնի տեսարժան վայրերի՝ Քեյփթաունը հանգստի համար հայտնի վայր է դարձել: Սակայն զբոսաշրջիկներից շատերը խորհուրդ են տալիս չլքել հանգստի վայրը, չկանգնել կարմիր լույսի տակ և երբեք միայնակ որևէ տեղ չգնալ:
Կարակաս
Զառիվայր լանջեր, հարուստ մշակույթ և շատ կոկաին. ահա թե ինչ գիտեն շատերը Վենեսուելայի մայրաքաղաքի մասին: Սակայն իրականում Կարակասում վտանգավոր է. բոլորին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, զբոսաշրջիկներին, առևանգում են: Հանցագործությունը եկամուտի միակ աղբյուրն է դարձել քաղաքում:
Ստամբուլ
Ստամբուլը հայտնվել է այս ցուցակում հաճախակի երկրաշարժերի պատճառով:
Սումատրա
Բնական աղետների պատճառով:
Հյուսիսային Կորեա
Օտարների համար փակ այս երկրի մասին քիչ բան է հայտնի: Հյուսիսային Կորեայում ապրել՝ նշանակում է քաղցած մնալ: Եվ եթե դուք փորձում եք ինչ-որ բան ձեռնարկել քաղցից չմահանալու համար` ռիսկի եք դիմում հայտնվել բանտում կամ մահապատժի ենթարկվել:
Բաղդադ
Քաղաքն այնքան վտանգավոր է, որ ՄԱԿ-ի մի շարք երկրներ խորհուրդ են տալիս այցելել քաղաք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Պրիպյատ
Լքված քաղաք Ուկրաինայում:
Այստեղ ձեզ համար համար մեկ թշնամին արևն է:
Սյուդադ-Հուարես
Մեքսիկական այս քաղաքում համար առաջնահերթ խնդիրը ֆեմիցիդն է՝ կանանց սպանությունը միայն այն բանի համար, որ նրանք կանայք են: