Օրեր առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանը նշեց իր 26-ամյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ առաջինը կեսգիշերին իրեն շնորհավորել են ամուսինն ու որդին, իսկ հետո հաճելի հեռախոսազանգեր է ստացել ընկերների, բարեկամների ու հարազատների կողմից: Իսկ ահա ծնունդն Անահիտը նշել է ռեստորաններից մեկում՝ նեղ ընկերական միջավայրում: Ինչ վերաբերում է նվերներին, Անահիտը չնշեց, թե ով ինչ նվեր է մատուցել իրեն, միայն ասաց, որ ամուսինը՝ Հայկոն, գեղեցիկ զգեստ է նվիրել, որով էլ ներկայացել է խնջույքին:
ՆՇԵՑ ԾՆՈՒՆԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ