Երանի հաջորդ մարտի 1-ին պատժված լինեն այս չարաբաստիկ օրվա մեղավորները. Կարեն Անդրեասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների 3-րդ պաշտպան Կարեն Անդրեասյանը սոցցանցի իր էջում Մարտի 1-ի վերաբերյալ հետեւյալ գրառումն է թողել.

«Երանի նորից գան ժամանակներ, երբ մարտի 1-ը լինի պարզապես գարնան առաջին ուրախ օր: Երանի հաջորդ մարտի 1-ին պատժված լինեն այս չարաբաստիկ օրվա մեղավորները, իսկ զոհվածների հարազատները ստացած լինեն բարոյական ու նյութական նվազագույն փոխհատուցում: Երանի նրանց, ովքեր գարնան առաջին օրը կարող են իրենց թույլ տալ մտածել ու հիշել միայն ծաղիկների, զարթոնքի ու սիրո մասին»:




Լրահոս