ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը ցանկանում է դուրս գալ հաշվառումից, ապա ի՞նչ կարգով է կատարվում այդ գործընթացը: Դրա համար պետական տուրք գանձվո՞ւմ է, թե՞ ոչ:

Սամվել Մխոյան (46 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվեն նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը: Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը եւ իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Ընդ որում, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաեւ չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, անգամ հաշվառումից դուրս գալուց հետո անձը ստիպված է, այսպես ասած, հարկադրված կատարել հարկային պարտավորություններ, որքան էլ որ դրանք անցանկալի լինեն: Թերեւս լավ կլիներ, որ որոշ չափով պետտուրք գանձվեր, միայն թե նրանք ազատվեին հարկային պարտավորություններից:




Լրահոս