Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառի ապամոնտաժման հետ կապված Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հայտարարություն է տարածել.

«Սիրելի բաժանորդներ և հարգելի երևանցիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Beeline-ը որոշում է կայացրել ապամոնտաժել Սախարովի հրապարակում Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառը:
Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների: Հանդիսանալով հաճախորդամետ ընկերություն՝ մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում բաժանորդների ցանկություններին, ինչպես նաև նրանց կողմից ստացված հետադարձ կապին:
Մեր սիրելի Beeline բաժանորդներ, անկեղծորեն հավատում եմ, որ այս որոշումը հերթական անգամ կապացուցի մեր սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:
Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել որոշ մարդկանց և կազմակերպությունների, ովքեր ստեղծված իրավիճակը ոչ այնքան գեղեցիկ ձևով օգտագործեցին սեփական PR-ի համար: Մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն կասեմ հիմնականը: Beeline-ը բրենդ է, որը ծառայություններ է մատուցում 14 երկրում, և յուրաքանչյուր երկրում այն իրենից ներկայացնում է մեծ և միջազգային կառուցվածք` ընթացակարգերով, ներքին ռազմավարությամբ և նորմատիվ ակտերով, որոնք ի սկզբանե կազմված են երկրի օրենքներին համապատասխան: Մենք ծայրահեղ հետրողական ենք օրենքին և մեր բոլոր գործողությունները խստորեն համապատասխանում են վերջինիս պահանջներին:

Նաև կցանկանայի հիշեցնել, որ Beeline-ը, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, 2008 թ.-ից ի վեր ներդրել է նշանակալի միջոցներ երկրում մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Որպես ընկերություն` մենք առաջիններից մեկն ենք երկրի մշակութային ոլորտի պահպանման և զարգացման, ինչպես նաև հայ ժողովրդի ավանդույթներն ու ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցելու և դրանք պահպանելու գործում կատարած ներդրումների թվով: Մենք շատ ենք հպարտանում կատարված աշխատանքով, ինչպես նաև նրանով, որ ինքներս ենք հանդիսանում հայ ժողովրդի ձեռքբերումներից մեկը և մի մասնիկը. չէ՞ որ Beeline-ի պատմությունը և Հայաստանի հեռախոսաապի պատմությունը ավելի քան 100 տարի առաջ սկիզբ է առել այն տարածքում, որն այժմ կոչվում է Ամիրյան փողոց: Կարելի է ասել. «Beeline-ը բնիկ երևանցի է»:

Հ.Գ. Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր բաժանորդներին գարնան առաջին օրվա կապակցությամբ և մաղթում ուրախություն, երջանկություն և ջերմություն:
Հ.Հ.Գ. Ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են այսօր առավոտյան»։




Լրահոս