ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր երեկոյան ընդդիմադիր վեց ուժերի ներկայացուցիչներ միասնական հավաք-երթ են անցկացնելու` «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից անցել է արդեն 8 տարի, և այսօրվա հավաքն այդ տարելիցին է նվիրված:
Ինչպես հայտնի է, հավաք-երթին այսօր մասնակցելու են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի՝ ՀԺԿ, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սէֆիլյանի` «Նոր Հայաստան», Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Աշոտ Մանուչարյանի` «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
ArmLur.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ այս պահին արդեն իսկ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, և մարդկանց հոսքը գնալով շատանում է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: