Սեյրան Օհանյանն իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է Մարտի 1-ի ողբերգական դեպքերում. ինչու զոհվեցին զինուժի ծառայողներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է Մարտի 1-ի ողբերգություններին: Լրագրողի հարցին` ինչու իշխանական ներկայացուցիչները որևէ կերպ չեն անդրադառնում կատարվածին, չեն սգում, մանավանդ այն դեպքում, երբ զինված ուժերի ծառայողներ ևս կան զոհվածների շրջանում, Պնախարարը պատասխանել է, որ խնդիրներն իրավական դաշտում են. «Բանակի առջև դրված կարևոր խնդիրը Արցախի պաշտպանությունն է: Ինչ վերաբերում է մեր ծառայողներին կամ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել, մենք բոլորի համար ցավում ենք»:

ArmLur.am-ի հարցին` իր մեղքի բաժինը չի՞ տեսնում կատարվածում, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Այն ինչ կատարվում է մեր հասարակության մեջ, երևի թե, յուրաքանչյուրս ինչ-որ մի ձև պետք է մեր մեղքի բաժինը տեսնենք: Ամեն ինչ պետք է անենք, որ  մեր հասարակությունը համախմբված լինի այս դժվարին ժամանակահատվածներում` մեր երկիրը ավելի անվտանգ և զարգացող տեսնելու համար. այն, ինչ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն իրականացնում է: Ինչ տեղի է ունեցել այդ տեղային բախումների ընթացքում, իհարկե, ցավալի է»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս