Մարտի 1-ը միակ դեպքն էր, երբ իշխանությունն իր ժողովրդի վրա զենք բարձրացրեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ընդդիմադիր վեց ուժերի ներկայացուցիչներ Ազատության հրապարակից միասնական հավաք-երթ են անցկացնելու` «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից անցել է արդեն 8 տարի, և այսօրվա հավաքն այդ տարելիցին է նվիրված: Քիչ անց կմեկնարկի խաղաղ երթը: Այս պահին արդեն իսկ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ելույթի խոսքով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ 2008-ի մարտի 1-ը միակ դեպքն էր, երբ իշխանությունը զենք կիրառեց սեփական ժողովրդի նկատմամբ: Արամ Մանուկյանը նկատեց` միայն հավաքվելով և բողոքի ձայնն ամեն տարի բարձրացնելով հնարավոր կլինի հասնել արդյունքի, այն է` բացահայտել 8 տարի առաջ տեղի ունեցած սպանդը:




Լրահոս