Հրապարակ. Հանցավոր խումբը գումարներ էր կորզել մարզպետներից ու գյուղապետներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղապետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը: Այս  խարդախության գործը թերեւս կարող է մտնել խաբեության համաշխարհային ոսկե ֆոնդ՝ իր հնարամտությամբ եւ կազմակերպական տաղանդով:
Բանը եղել է այսպես. խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների եւ, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ  պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով: Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետեւից եւ ստացել:
Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի եւ մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաեւ մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց ,քցում ենե: Խումբն իր պլանն իրականացրել էր մեկ ամսվա ընթացքում եւ այդ ժամանակահատվածում հսկայական գումարներ շորթել: Մեր տեղեկություններով, միայն երկու գյուղապետից նրանց հաջողվել էր 900 հազար դրամ ստանալ: Մարզպետներին էլ զանգահարել եւ ներկայացել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունից եւ նույն եղանակով հսկայական գումարներ ստացել: Որոշ դեպքերում այդ գումարը հասել է մի քանի միլիոն դրամի: Խմբի պլանը բացահայտվելուց հետո մոտ 1 տարի քննություն էր իրականացվում:
Ուշագրավ է, որ խաբված չինովնիկները նախաքննության ընթացքում փորձել են նվազեցնել իրենց տված գումարների չափը, որոշները նույնիսկ հրաժարվել են, թե գումար են տվել` դրանով թերեւս փորձելով ազատվել լրացուցիչ գլխացավանքից: Մասնավորապես հիմնավորելուց, թե, ասենք, ինչու է մարզպետը “փոխվարչապետին” հսկայական գումար տվել, կամ ինչու են գյուղապետները վախեցած կատարել մարզպետի հրահանգը` տաքսու վարորդի միջոցով փոխանցելով կլորիկ գումարներ:
Առավել մանրամասն` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս