Ժողովուրդ. Կառավարությունն այդպես էլ չօգնեց կարկուտից տուժած արմավիրցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիները ստիպված վերավարկավորվում են. ՀՀ կառավարությունն էլի չօգնեց գյուղացիներին: Օրինակ՝ փաստի առաջ կանգնած Արմավիրի մարզի 300 ընտանիք ունեցող Հայկավան համայնքում 180-ն արդեն ունեն գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկեր:
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ նրանք ստիպված երկրորդ անգամ են վարկավորվում, որպեսզի կարողանան գոյատեւել ու վարուցանք անել: Պատճառն այն է, որ ՀՀ կառավարության բաժանած բազուկի, լոլիկի, առվույտի, վարունգի, ձմերուկի, արեւածաղկի ու եգիպտացորենի սերմերն ուշ են տեղ հասել.գյուղացիներն իրենց սեփական միջոցներով են ցանքսը կատարել ու հիմա ապրելու գումար չունեն:
Տխուր է նաեւ Շենավան համայնքի վիճակը: 90 տղամարդ կարկտահարությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Գյուղապետ Արթուր Մկրտչյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կատակեց. “Գյուղում ես ու չոբանն ենք մնացել. ես՝ գյուղապետ, ինքն էլ՝ ինձ տեղակալ”:
Առավել մանրամասն` “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս