
Րոպեներ առաջ մեծ թվով ցուցարարներ և նրանց ուղեկցող ոստիկանները հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ դնելով Մյասնիկյանի արձանի մոտ:
2008 թվականին այս օրը ողբերգությամբ ավարտվեց նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող հասարակության խաղաղ երթը: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանն ունեցավ տասը անմեղ զոհ: Սակայն սպանությունների համար մինչ օրս ոչ ոք պատիժ չի կրել: