Այսօր ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում: Ժամը 15:20-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կախվելու միջոցով իր կյանքին վերջ է տվել 40-ամյա դատապարտյալ Մ. Ս.-ն: ՔԿՎ հանրային կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատապարտյալին հայտնաբերելուց հետո խցակիցներն ու հիմնարկի բժիշկներն ամեն կերպ փորձել են փրկել դատապարտյալի կյանքը, սակայն չի հաջողվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հետաքննություն է կատարվում: Մեզ հայտնի դարձավ նաև, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել ՔԿՀ 65 խցում: