Armenian text to speach

Խոշոր հրդեհ Ծղոտներ համալիրի մոտակայքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զավարյան փողոցում` “Ծղոտներ” հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է տուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 
Պարզվել է, որ այրվում է Երեւանի Տոլստոյ փողոցի թիվ 40 տան տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել 07.03-ին: Այրվել է Գ.Փափազյանին պատկանող տան տանիքը (150 քմ), երկրորդ հարկը` գույքով (100 քմ), ջերմահարվել են առաջին հարկի պատերը:



Լրահոս