2008 թվականի մարտի 1-ի դեպքերի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որը 8 տարի է` պետք է նստած լիներ բանտում, և մենք գնայինք նրան այցելության: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:
«Նրան պետք է դատել աշխարհի բոլոր օրենքներով` իր իսկ ժողովրդի ջարդը կազմակերպելու համար, որովհետև նորանկախ Հայաստանում առաջին անգամ պատկան մարմիններ իրենց քաղաքացու հանդեպ սպանդ կազմակերպեցին: Տարօրինակ է, որ հիմա ընդդիմադիր խաղացող Վարդան Օսկանյանին ես չեմ տեսնում: Նա ամեն ինչ բոլորից լավ իմացող մարդն է»,- հայտարարեց Օսկանյանը:
Նա վերհիշեց, որ այն ժամանակվա ՀՀ-ում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը նրան խնդրել էր հեռանալ Ազատության հրապարակից` պատճառաբանելով, թե մի քանի ժամ է մնացել և այստեղ արյուն է թափվելու:
Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան