
Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և Աշոտ Սուքիասյանի հետ 2010թ. հանդիպել են, այնուհետև ճաշել “Նոյյան տապան” ռեստորանում.
“Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը: Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը”,- ասված է հաղորդագրության մեջ: