ЗИЛ-ի վարորդը բենզասղոցով ծառեր է հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Փամբակ գյուղի ուղղությամբ փայտանյութով բեռնված ,ԶԻԼ-131ե մակնիշի մի ավտոմեքենա է ընթանում: Ոստիկանները Փամբակ գյուղում ստուգման են ենթարկել “ԶԻԼ-131” մակնիշի ավտոմեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վարորդ Տարոն Ս.-ն հայտարարել է, որ փայտանյութը Փամբակ գյուղի հարակից անտառից է, բենզասղոցի օգտագործմամբ պատրաստել է ինքը` ապօրինի հատելով 3 բոխենի եւ կաղնի: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել:




Լրահոս