Արտառոց դեպք Գյումրիում. զուգագուլպաներ արտադրող ընկերության աշխատակցի կյանքը հազիվ են փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ում: Ընկերությունը գուլպաներ եւ զուգագուլպաներ է արտադրում, եւ ահա երեկոյան ուշ ժամի ընկերության աշխատակցուհիներից մեկի մազերը պատահաբար մնացել են համազգեստ կարող սարքավորման տակ:

Մեզ հասած տեղեկություններով` ընկերությունում աղմուկ է բարձրացել, օգնության են կանչել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի կարողանան փրկել աղջկա կյանքը: Ըստ էության անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել սարքը, ինչից հետո երիտասարդ աղջկան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ից հաստատեցին տեղեկությունը, որ նման դեպք եղել է, սակայն որեւէ խնդիր չկա .«Աղջիկը լավ է, ամեն ինչ անցել գնացել է, եւ երեւի երկուշաբթի արդեն կգա աշխատանքի»:

Ի դեպ նշենք, որ դեպքից հետո ՍՊԸ-ի տնօրինությունը հրահանգել է, որ բոլոր աշխատակիցները հատուկ գլխարկներ կրել, որպեսզի կարողանան խուսափել նման դեպքերից :




Լրահոս