
Հունիսի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մին-Վոդի չվերթի մի ուղևորի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Ուղևորը բերման է ենթարկվել գծային բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: