Նախկին նախարարներին սովետական գույները չէին խանգարում. Էներգետիկայի նախարարությունը տեղափոխվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի նախարարությունն առաջիկայում կտեղափոխվի կառավարության 2-րդ մասնաշենք՝ զբաղեցնելու կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների թափուր մնացած հարկաբաժինները։ Հանրապետության հրապարակի «պրեստիժնի» շենքը, որքան էլ պարադոքսալ, գտնվում էր շատ անմխիթար վիճակում, վերանորոգված չէր, սովետի «հոտն» էլ դեռ պատերին էր, ընդհուպ նախարարի անչափ փոքրիկ, սակայն շատ բարձր առաստաղով աշխատասենյակը։ Այդ անմխիթար սենյակում էր տարիներ շարունակ նստում վաղամեռիկ Արմեն Մովսիսյանը՝ սովետական գույներով սենյակը նրան չէր խանգարում։ Իսկ Երվանդ Զախարյանն էլ չվերանորոգեց, որովհետև հեսա-հեսա պետք է տեղափոխվեին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս