«Ֆեյսբուքի» փոխնախագահը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է «Ֆեյսբուքի» փոխնախագահ Դիեգո Ջոդանին՝ թմրանյութի ապօրինի շրջանառության մասով գործի հետաքննությանը մասնակցելուց հրաժարվելու համար, փոխանցում է The Gurdian-ը:

Ջոդանը հրաժարվել է իշխանություններին հասանելիություն տրամադրել հանցագործների նամակագրություններին «Ֆեյսբուքին» պատկանող WhatsApp մեսենջերով հետևելու համար: Սոցցանցի ներկայացուցիչը հանդես է եկել բրազիլական իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ և նշել, որ WhatsApp-ն առանձին ընկերություն է, որ Ջոդանի ձերբակալությունը չի օգնի հետաքննությանը:

Դիեգո Ջոդանը զբաղեցնում է «Ֆեյսբուքի» փոխնախագահի պաշտոնը 2015թ. հունիսից: Մինչ այդ նա մի քանի տարի աշխատել է SAP ընկերությունում:




Լրահոս