ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը եւ մի քանի գիտնականներ երեկ հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Սեյրայն Օհանյանի ելույթի ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարիտրոսյանը մուշ-մուշ քնել էր:
ՀՀ ԳԱԱ նախագահը երբեմն-երբեմն արթնանում էր, զննող հայացքով նայում էր շուրջբոլորը՝ պարզելու համար, թե դահլիճում ներկաներից ովքեր են բարձր զրուցում, որպեսզի նրանց նկատողություն աներ: Հավանաբար զայրանում էր, որ ներկաներն իրենց զրույցներով քունն ընդհատում էին: Մյուս կողմից էլ, ազնվության առջեւ մեղք չգործելու համար նշենք, որ Օհանյանի ելույթն իր բովանդակությամբ ունկնդիրներին առանձնապես չէր տրամադրում առույգության:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում