Ինչպես հայտնում է Primecrime-ը, Երևանում 80-ամյակից 19 օր առաջ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսիսյանը, ով հանցավոր շրջապատում հայտնի էր Վզգո անունով:
Նշվում է, որ Վզգոյի հուղարկավորության հետ կապված՝ Երևանում ամբողջ աշխարհից «օրենքով գողերի» զանգվածային հոսք է սպասվում:
Primecrime-ը գրում էև, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ «օրենքով գողերին» չեն հետապնդում գաղափարական նկատառումներով, իսկ երկրի իշխանությունները ստեղծում են բոլոր հարմարավետ պայմանները «օրենքով գողերին» ընդունելու համար: