
Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը Մ8 տղաների խմբում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող: Նույն խմբում երրորդ մրցանակին արժանացավ Ռոբերտ Մուրադյանը: Մ12 շախմատիստների մեջ Շանթ Սարգսյանը ստացավ արծաթե պարգեւ: Մ8 աղջիկների խմբում երրորդ մրցանակը շնորհվեց Աննա Պողոսյանին. տեղեկացնում է armchess .am-ը: