Թուրքիան փակել է իր տարածքային ջրերը ՆԱՏՕ-ի նավերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան թույլ չի տվել իր տարածքային ջրեր մուտք գործել ՆԱՏՕ-ի նավերին, փոխանցում է RTBF-ն:

Նման որոշումը Թուրքիայում բացատրել են նրանով, որ ՆԱՏՕ-ի ծովային խմբավորման հրամանատարությունը պետք է վերադառնա Անկարա, որպեսզի սահմանի նավերի գտնվելու գոտին:

Նշվում է, որ նավերն ուղևորվում էին անօրինական ներգաղթի հարցով օպերացիայի անցկացման նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի նավերը մուտք են գործել Բաթումիի նավահանգիստ: Ներկա պահին Բաթումիում են գտնվում Թուրքիայի, Իսպանիայի և Ռումինիայի նավերը, որոնք ներառված են SNMCMG-2 կազմում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս