
Այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների զգալի աճ: Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 17.9%, մրգի ապրանքախմբում՝ 18.4%, կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում՝ 10.2% գնաճ: Միևնույն ժամանակ, ձվի գինն աճել է 18.8%-ով: Կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 10.1% գնաճ, մսամթերքի ապրանքախմբում՝ 4.2% գնաճ, ձկնամթերքի ապրանքախմբում՝ 2.8% գնաճ: