Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ժամը 15.20-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 40-ամյա դատապարտյալ Մ. Ս.-ն: Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացել ենք, որ դեպքը եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 65 խցում: Դատապարտյալին հայտնաբերելուց հետո խցակիցներն ու հիմնարկի բժիշկներն ամեն կերպ փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ապարդյուն:
Դեպքի փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մեր տեղեկություններով` ինքնասպան եղած տղամարդը ազատազրկման էր դատապարտվել 5 ամիս ժակետով, իսկ նրա պատժի ժամկետի ավարտին մնացել էր 20 օր: Այս փաստն ինքնին կասկածի տակ է դնում ինքնասպանության «ինքնակամ» լինելու հանգամանքը: Արդյոք իրավապահները կբացահայտեն այս դեպքը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: