Մոսկվայում 4-ամյա երեխայի գլուխը կտրելու մեջ մեղադրվող դայակը հայտնել է իր արարքի պատճառը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն սպանած Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովան նախնական քննության ընթացքում հայտնել է, թե որն է եղել նման քայլի պատճառը:

38-ամյա կնոջ խոսքով՝ սպանությունը կատարելու հրաման է տվել Ալլահը: Նրա խոսքով՝ Ալլահն է վերահսկում իր գործողությունները:

Բոբոկուլովան, մասնավորապես, հայտարարել է, որ Ալլահն է հրամայել չուտել, և այդ իսկ պատճառով նա մի քանի օր չի ուտում և շուտով կմահանա:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Բոբոկուլովայի մոտ հոգեկան շեղումներ են հայտնաբերվել:




Լրահոս