Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

23-րդ տուրի «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ դորտմունդցիները տարել էին կամային հաղթանակ 3:1 հաշվով:

Մխիթարյանի օգտին է քվեարկել երկրպագուների 47 տոկոսը: Երկրորդ տեղում  է գտնվում «Հերտա»-ի հարձակվող Վեդադ Իբիշեւիչը, ով ստացել է քվեարկողների ձայնների 40 տոկոսը:




Լրահոս