ՀՀ կառավարության վաղվա նիստում ֆինանսների նախարարությունը գործադիրի հաստատմանը կներկայացնի մի նախագիծ, որով նախատեսվում է նոր վարկ վերցնել՝ աղբավայր կառուցելու համար: Ըստ այդմ, կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ անցած տարվա դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին:
Այս ծրագրով ՎԶԵԲ-ը խոստացել է Հայաստանին տրամադրել 8 մլն եվրոյի վարկ: Նոր աղբավայրը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարեւանությամբ: Նշենք, որ ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրոն տրամադրելու է ՎԶԵԲ-ը, 8 մլն եվրո վարկ էլ կհատկացնի Եվրոպական ներդրումային բանկը, և ևս 8 մլն եվրո էլ, իբրեւ դրամաշնորհ, նախատեսվում է, որ կտրամադրի Եվրամիությունը: