Կառավարությունը մարզահամերգային համալիրին գույք կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիր ոչ պետական առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք տրամադրելու մասին հարցը:

Պարզվում է, որ ձայնային սարքավորումներով ապահովելու անհրաժեշտություն է ծագել և կառավարության որոշմամբ՝  Մարզահամերգային համալիրն տրամադրվելիք գույքը կլինի էլեկտրական բարձրախոսների և ուժեղացուցիչների տեսքով:

Նախագծից տեղեկանում ենք, որ սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:




Լրահոս