Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սրբուհի Ժամկոչյանը, ով փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Փետրվարի 29-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Քրիստինե Հաջոյանը, ով փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով: