Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրն ավիահարվածներ է հասցնում միայն «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին: Վերջինիս խոսքով՝ Թուրքիան Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո միայն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ է ավիահարվածներ հասցնում:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի հյուսիսում՝ Լաթաքիայում, լրագրողների խումբ էր տուժել Թուրքիայի կողմից արձակած կրակոցների հետևանքով: Թուրքական կողմից 8 ռումբ էր արձակվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան