Վլադիմիր Գասպարյանը զայրացած է. հեռացվել են համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են: ArmLur.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը, ինչպես նաեւ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ևս ազատվել է աշխատանքից:




Լրահոս