Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբի ղեկավարությանը խնդրել են իրենց տրանսֆերի հանել:
«El Chiringuito»-ն հայտնում է, որ ֆուտբոլիստները նման խնդրանքով դիմել են իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Դա տեղի է ունեցել Պրիմերայի 26-»րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ին պարտվելուց հետո:
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը Պերեսին դիմել է խաղի հաջորդ օրը, սակայն «Ռեալ»-ի ղեկավարը նրան խնդրել է հանգստանալ ու կենտրոնանալ թիմի ելույթների վրա: