Beeline-ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար գարնանային ակցիայի անցկացման մասին: 2016 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը Mega բջջային ինտերնետի ծառայության բոլոր գործող բաժանորդները, ինչպես նաև նշված ժամանակահատվածում ծառայությունն ակտիվացրած բաժանորդները, իրենց հեռախոսների և սմարթֆոնների համար` գործող սակագնով կստանան գերարագ բջջային ինտերնետի կրկնակի ծավալ:
Mega 150, Mega 300 և Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300, 600 և 1000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ՝ նախկին 150, 300 և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն օրավարձով 90, 150 և 200 դրամ համապատասխանաբար:
«Beeline-ը շնորհավորում է բաժանորդներին գարնան գալստյան կապակցությամբ և մաղթում ջերմություն, երջանկություն և առավելագույնս հաճելի շփում իրենց հարազատների և բարեկամների հետ: Քանի որ շփման հիմնական մասն արդեն իրականացվում է տարբեր ինտերնետ ռեսուրսների միջոցով, մենք որոշեցինք անել հիմնականը` ավելացնել ինտերնետի ծավալը և գարնան գալուստն ու Beeline ծառայություններից օգտվելը դարձնել ավելի հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Mega 150 ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է հավաքել *1151# USSD-հրահանգը, Mega 300 ծառայության համար` *1301#, և Mega 500-ի համար` *1501#:
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք: