
Լուսանկարն արվել է Թոխմախի գերեզմանատանը: Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Եղիազարյանը գրառում էր կատարել իր էջում՝ մտահոգություն հայտնելով, թե ինչպես են անհայտ անձինք ոչնչացնում հայ մտավորականներ Հայրապետ Հայրապետյանի, Ռուբեն Յոլյանի, Խորեն Երիցյանի, Հրաչյա Աճառյանի շիրմաքարերը: Հուսանք, որ դեպքն անպատիժ չի մնա: Բայց մի հարց, այնուամենայնիվ, մտահոգում է եւ որեւէ բացատրություն չի կարող ունենալ. ի՞նչ նպատակ են հետապնդել այն իրականացնողները:
“Ժողովուրդ” օրաթերթի 564 համար